Բուֆոնը կարող է փոխարինել Կասիլյասին

11 Հունիսի 2019 17:17
Բուֆոնը կարող է փոխարինել Կասիլյասին

Լեգենդար դարպասապահ Ջիանլուիջի Բուֆոնը կարող է տեղափոխվել «Պորտու»: Այս մասին հայտնում է A Bola-ն:

Ավարտված մրցաշրջանն իտալացին անցկացրել է ՊՍԺ-ում, սակայն կողմերը նոր պայմանագիր չեն կնքել:

Հիշեցնենք, որ «Պորտու»-ի գործող դարպասապահ Իկեր Կասիլյասը դժվար թե կարողանա շարունակել կարիերան հիվանդության պատճառով:

Նախորդ մրցաշրջանում Բուֆոնը մասնակցել է 25 խաղի և բաց թողել 25 գոլ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: