«Այաքս»-ի աստղն ընտրություն է կատարում երկու ակումբի միջև

11 Հունիսի 2019 15:25
«Այաքս»-ի աստղն ընտրություն է կատարում երկու ակումբի միջև

«Այաքս»-ի կիսապաշտպան Դոնի վան դե Բեկը կարող է տեղափոխվել ԱՊԼ-ի գրանդ ակումբներից մեկը: Այս մասին հայտնում է talkSport-ը: 

«Տոտենհեմ»-ը և «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հավակնում են պայմանագիր կնքել հոլանդացի ֆուտբոլիստի հետ: 

22-ամյա խաղացողը եղել է Չեմպիոնների լիգայում «Այաքս»-ի հաջողության գլխավոր կերտողներից և թիմին օգնել էր դուրս գալ մրցաշարի կիսաեզրափակիչ: 

Հիշեցնենք, որ ամստերդամյան ակումբի մեկ այլ կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը արդեն տեղափոխվել է «Բարսելոնա»: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: