«Պորտու»-ն ցանկանում է պայմանագիր կնքել «Սպարտակ»-ի հարձակվողի հետ

10 Հունիսի 2019 17:28
«Պորտու»-ն ցանկանում է պայմանագիր կնքել «Սպարտակ»-ի հարձակվողի հետ

«Պորտու»-ն բանակցություններ է վարում Մոսկվայի «Սպարտակ»-ի հարձակվող Զե Լուիշի տեղափոխության վերաբերյալ: 

A Bola-ի հաղորդմամբ՝ «վիշապներ»-ը 28-ամյա խաղացողի տրանսֆերը 10 միլիոն եվրո են գնահատում: 

Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Պորտու»-ի գլխավոր մարզիչ Սերժիու Կոնսեյաուն, ով նրա հետ աշխատել է «Բրագա»-ում: 

Զե Լուիշը «Սպարտակ»-ի կազմում խաղում է 2015 թվականից: 

Ավարտված մրցաշրջանում նա մասնակցել է 36 խաղի, դարձել 14 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: