ՊՍԺ-ն պատրաստ է «Բարսելոնա»-ից 2 անգամ ավելի շատ աշխատավարձ առաջարկել Դե Լիգտին

08 Հունիսի 2019 17:40
ՊՍԺ-ն պատրաստ է «Բարսելոնա»-ից 2 անգամ ավելի շատ աշխատավարձ առաջարկել Դե Լիգտին

ՊՍԺ-ն «Այաքս»-ի պաշտպան Մատեյս դե Լիգտին տարեկան 15 միլիոն եվրո աշխատավարձ է առաջարկում: Այս մասին հայտնում է SPORTbible-ը: 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնա»-ն պատրաստ է եղել հոլանդացուն 7,5 միլիոն եվրոյից ոչ ավելի աշխատավարձ առաջարկել: 

Փարիզյան ակումբը ցանկանում է 19-ամյա խաղացողի հետ հնգամյա պայմանագիր կնքել: 

Իսկ ահա «Այաքս»-ին Թոմաս Տուխելի թիմը 80 միլոն եվրո կվճարի, ինչպես նաւև 10 մլն. բոնուսի տեսքով, ինչը ևս ավելի բարձր է կատալոնացիների առաջարկից: 

Դե Լիգտն ավարտված մրցաշրջանում մասնակցել է 55 խաղի, դարձել 7 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: