ԲԿՄԱ-ի հարձակվողը «Արսենալ»-ի թիրախում է

06 Հունիսի 2019 16:55
ԲԿՄԱ-ի հարձակվողը «Արսենալ»-ի թիրախում է

ԲԿՄԱ-ի հարձակվող Ֆյոդոր Չալովը հայտնվել է «Արսենալ»-ի ուշադրության կենտրոնում: Այս մասին հայտնում է Sky Sports-ը: 

Լոնդոնյան ակումբից բացի 21-ամյա խաղացողի հետ հավակնում են պայմանագիր կնքել նաև «Մոնակո»-ն և «Սևիլիա»-ն: 

Ավարտված մրցաշրջանում ռուս ֆուտբոլիստը դարձել է ՌՊԼ-ի լավագույն ռմբարկու` իր ակտիվում ունենալով 15 գոլ: 

Չալովի պայմանագրի ժամկետը «բանակայիններ»-ի հետ լրանում է 2022 թվականին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: