«Մանչեսթեր Սիթի»-ն որոշել է թարմացնել իր տրանսֆերային ռեկորդը

05 Հունիսի 2019 19:25
«Մանչեսթեր Սիթի»-ն որոշել է թարմացնել իր տրանսֆերային ռեկորդը

«Մանչեսթեր Սիթի»-ն պատրաստ է աղմկահարույց տրանսֆեր իրականացնել այս ամռանը: 

AS-ի տեղեկություններով՝ անգլիական ակումբը «Բենֆիկա»-ի վինգեր Ժոաու Ֆելիշի տեղափոխության համար 120 միլիոն եվրո է առաջարկել: Դա պորտուգալացու հրաժարագինն է: 

Այդպիսով, ,«քաղաքայիններ»-ը կարող են գերազանցել իրենց տրանսֆերային ռեկորդը: 

Անձամբ 19-ամյա խաղացողին «Սիթի»-ն պատրաստ է տարեկան 5 միլիոն եվրո աշխատավարձ առաջարկել: 

Ֆելիշի տրանսֆերի համար պայքարում Պեպ Գվարդիոլայի թիմը գերազանցում է «Մանչեսթեր Յունայթեդ»-ին և «Ռեալ»-ին: 

Ավարտված մրցաշրջանում Ֆելիշը մասնակցել է 43 խաղի, դարձել 20 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: