Վան Գալը Դե Լիգտին խորհուրդ է տվել՝ «Բարսելոնա»-ն ընտրի, թե «Ման. Սիթի»-ն

02 Հունիսի 2019 16:55
Վան Գալը Դե Լիգտին խորհուրդ է տվել՝ «Բարսելոնա»-ն ընտրի, թե «Ման. Սիթի»-ն

Հոլանդիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լուի վան Գալը «Այաքս»-ի պաշտպան Մատեյս դե Լիգտին խորհուրդ է տվել «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվել: 

«Դե Լիգտը կարող է «Բարսելոնա» տեղափոխվել, որի պաշտպաններն ինձ դուր չեն գալիս: Նա կարող է հաջող խաղալ «Բարսելոնա»-ում, բայց նրա մոտ կարող է ստացվել «Մանչեսթեր Սիթի»-ում: 

Սակայն ես նրա փոխարեն կընտրեի Գվարդիոլային, այլ ոչ Մեսսիին», - 67-ամյա մասնագետի խոսքերն է փոխանցում Fox Sports-ը: 

Ընթացիկ մրցաշրջանում Դե Լիգտը մասնակցել է 55 խաղի, դարձել 7 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: