«Ատլետիկո»-ն տրանսֆերային նոր նպատակ ունի

21 Մայիսի 2019 16:40
«Ատլետիկո»-ն տրանսֆերային նոր նպատակ ունի
ԲԿՄԱ- պաշտպան Մարիո Ֆերնանդեսը կարիերան կարող է շարունակել Լա Լիգայում: 
 
28-ամյա խաղացողի ծառայություններով հետաքրքրված է «Ատլետիկո»-ն: 
 
Մադրիդյան ակումբը բրազիլացուն դիտարկում է որպես Խուանֆրանին փոխարինողի, ով առաջիկա ամռանը կլքի ակումբը: Այս մասին հայտնում է COPE-ի լրագրողը: 
 
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆերնանդեսի ծառայություններով հետաքրքրված են «Բարսելոնա»-ն, «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, «Մանչեսթեր Սիթի»-ն, «Բավարիա»-ն և «Չելսի»-ն: 
 
Նա ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 34 խաղի, դարձել 1 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: 

Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: