Կասիլյասը կավարտի կարիերան, սակայն կմնա «Պորտու»-ի համակարգում

17 Մայիսի 2019 13:41
Կասիլյասը կավարտի կարիերան, սակայն կմնա «Պորտու»-ի համակարգում

Իկեր Կասիլյասը սրտի կաթվածի պատճառով կավարտի կարիերան, սակայն կմնա իր ներկայի ակումբի՝ Պորտուի համակարգում:

Ինչպես հաղորդում է Football Espana-ն, պորտուգալական ակումբի ղեկավարությունը չի մանրամասնում բանակցությունների արդյունքները, սակայն նշվում է, որ կողմերը համաձայնության են եկել:

Հիշեցնենք, որ 37-ամյա ֆուտբոլիստը «վիշապներ»-ի գույները պաշտպանում է 2015 թվականից ու 2017/18 մրցաշրջանում դարձել է Պորտուգալիայի չեմպիոն: Մինչև այդ նա երկար տարիներ հանդես է եկել Մադրիդի «Ռեալ»-ի կազմում` 5 անգամ հաղթելով Լա լիգայում, 3 անգամ էլ՝ Չեմպիոնների լիգայում:

Իսպանիայի հավաքականի կազմում Կասիլյասը մեկ անգամ դարձել է աշխարհի և երկու անգամ Եվրոպայի չեմպիոն:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: