«Այաքս»-ը հայտնել է 2018/19 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի անունը (լուսանկար)

16 Մայիսի 2019 23:21
«Այաքս»-ը հայտնել է 2018/19 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի անունը (լուսանկար)

 «Այաքս»-ի պաշտոնական կայքը հայտնել է 2018/19 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի անունը:

Մրցանակին արժանացել է ամստեդրամյան թիմի կիսապաշտպան Հակիմ Զիյեշն, ով կարողացել է առաջ անցնել Մատեյս դե Լիգտից, Ֆրենկի դե Յոնգից ու Դուշան Տադիչից:

26-ամյա մարոկկացին Հոլանդիայի առաջնությունում անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով 16 գոլի ու 21 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Հիշեցնենք, որ «Այաքս»-ը նվաճել էր երկրի չեմպիոնական տիտղոսն, իսկ Չեմպիոնների լիգայում հասել էր մինչև կիսաեզրափակիչ՝ երկխաղյա դիմակայությունում պարտվելով «Տոտենհեմ»-ին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: