«Այաքս»-ի պաշտպան Մատեյս դե Լիգտն ընտրություն է կատարել «Ռեալ»-ի և «Բարսելոնա»-ի միջև, որոնք հետաքրքրված են իր ծառայություններով:
Football Espana-ի հաղորդմամբ՝ 19-ամյա խաղացողը նախընտրում է կարիերան շարունակել կատալոնական ակումբում, այլ ոչ «Սանտիագո Բերնաբեու»-ում:
«Կապտանռնագույններ»-ի առաջարկն ընդունելու իր ցանկության մասին հոլանդացին արդեն տեղեկացրել է ամստերդամյան ակումբի ղեկավարությանը:
Ընթացիկ մրցաշրջանում Դե Լիգտը մասնակցել է 14 հանդիպման, դարձել 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: