ՖԻՖԱ-ն Կոկորինի և Մամաևի հետ կապված միջադեպը հսկողության տակ է առել

11 Հոկտեմբերի 2018 13:24
ՖԻՖԱ-ն Կոկորինի և Մամաևի հետ կապված միջադեպը հսկողության տակ է առել

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան մկենաբանել է «Զենիթ»-ի հարձակվող Ալեքսանդր Կոկորինի և «Կրասնոդար»-ի կիսապաշտպան Պավել Մամաևի մասնակցությամբ միջադեպը:

«Ռուս ֆուտբոլիստների մասնակցությամբ միջադեպը հատուկ հսկողության տակ է առնված, և ՖԻՖԱ-ն ուշադիր հետևում է բոլոր ԶԼՄ-ների հրապարակումներին: Մենք շատ ռուսախոս աշխատակիցներ ունենք, որոնք ուշադիր հետևում են այդ դեպքի հետ կապված նորություններին»,- նշված է ՖԻՖԱ-ի հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Կոկորինի և Մամաևի նկատմամբ քերական գործ է հարուցվել՝ խուլիգանության հիմունքներով: Երկու ֆուտբոլիստն էլ գտնվում են ներքին գործերի նախարարության գլխավոր հետաքննչական կառույցի մայրաքաղաքային բաժանմունքում:

Սովորաբար ՖԻՖԱ-ն նման դեպքերում հատուկ սանկցիաներ է կիրառում կամ արգելում է եվրոգավաթներին մասնակցությունը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: