«Բոլոնյա» - «Յուվենթուս»՝ 1:2. Ալեգրիի սաները հաղթանակ են կորզում վերջին վայրկյաններին (տեսանյութ)

27 Մայիսի 2017 21:52
«Բոլոնյա» - «Յուվենթուս»՝ 1:2. Ալեգրիի սաները հաղթանակ են կորզում վերջին վայրկյաններին (տեսանյութ)

Իտալիայի առաջնության վերջին՝ 38-րդ տուրի շրջանակներում նորընծա չեմպիոն «Յուվենթուս»-ը հյուրընկալվել էր «Բոլոնյա»-ին:

Հանդիպման առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին: Հանդիպման 52-րդ րոպեին «Բոլոնյա»-ի կիսապաշտպան Տայդերը բացեց խաղի հաշիվը, որին «Յուվենթուս»-ը 70-րդ րոպեին պատասխանեց Դիբալայի գոլով: Մասիմիլիանո Ալեգրիի սաներին հաջողվեց հաղթական գոլը խփել միայն հանդիպման վերջին վայրկյաններին և 91 միավորով ավարտել մրցաշրջանը:

«Բոլոնյա» - «Յուվենթուս»՝ 1:2

1:0 Տայդեր (52'), 1:1 Դիբալա (70'), 1:2 Մ. Քին (90')


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: