Պաշտոնական. Մարիո Մանջուկիչը երկարաձգեց պայմանագրի ժամկետը «Յուվենթուս»-ի հետ

25 Մայիսի 2017 19:20
Պաշտոնական. Մարիո Մանջուկիչը երկարաձգեց պայմանագրի ժամկետը «Յուվենթուս»-ի հետ

Թուրինի «Յուվենթուս»-ի հարձակվող Մարիո Մանջուկիչը երկարաձգել է պայմանագրի ժամկետը ակումբի հետ: Այս մասին հաղորդում է «ծեր սինյորա»-ի պաշտոնական կայքը:

Ըստ նոր պայմանագրի՝ խորվաթ ֆուտբոլիստը իտալական ակումբում կմնա մինչև 2020 թվականը:

Մարիո Մանջուկիչը «Յուվենթուս»-ի կազմում մասնակցել է 84 հանդիպման՝ դառնալով 23 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ:

 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: