Թուրինի «Յուվենթուս»-ի հարձակվող Մարիո Մանջուկիչը կարող է մարզական կարիերան շարունակել Թուրքիայի առաջնությունում: 30-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է թուրքական «Բեշիքթաշ»-ը:
Goal.com-ի հավաստմամբ՝ Մանջուկիչը դեմ չէ Ստամբուլ տեղափոխվելուն, սակայն իր ապագայի վերաբերյալ բոլոր հարցերը կքննարկի միայն հունիսի 3-ին կայանալիք Չեմպիոնների լիգայի եզրափակչից հետո:
Հիշեցնենք, որ Մարիո Մանջուկիչի գործող պայմանագրի ժամկետը «Յուվենթուս»-ի հետ լրանում է 2019 թվականի ամռանը: