Իտալիայի առաջնության 36-րդ տուրի՝ «Ռոմա»-ի դեմ խաղում «Յունեթուս»-ի հարձակվող Մարիո Մանջուկիչը վնասվածք է ստացել: Այս մասին հաղորդում է Football Italia-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում խորվաթ խաղացողը վնասել է մեջքը: Նշվում է, որ մոտ օրերս խաղացողը բուժզննում կանցնի և պարզ կդառնա, թե երբ կվերադառնա խաղադաշտ:
Ընթացիկ մրցաշրջանում Մարիո Մանջուկիչը «Յուվենթուս»-ի կազմում Իտալիայի առաջնության շրջանակներում մասնակցել է 32 հանդիպման՝ դառնալով 6 գոլի հեղինակ: