Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Յուվենթուս»-ի հարձակվող Մարիո Մանջուկիչը, ամենայն հավանականությամբ, կդառնա «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստ:
Tuttosport-ի հաղորդմամբ՝ «կարմիր սատանաներ»-ը արդեն բանավոր համաձայնության են եկել խորվաթ ֆուտբոլիստի տեղափոխության հարցում:
Հիշեցնենք, որ «Ծեր սինյորա»-ի նոր մարզչական շտաբը Մաուրիցիո Սարիի գլխավորությամբ հույսեր չի կապում 33-ամյա խաղացողի հետ:
Մանջուկիչը այս մրցաշրջանում ոչ մի հանդիպման չի մասնակցել: