«Յուվենթուս»-ը ցանկանում է իր կազմում տեսնել «Չելսի»-ի պաշտպան Էմերսոնին, տեղեկացնում է Calciomercato-ն:
Աղբյուրի հաղորդմամբ, 25-ամյա խաղացողը դիտարկվում է որպես Ալեքս Սանդրոյի փոխարինող:
Նշվում է, որ բրազիլացու ծառայություններով հետաքրքրված է անձամբ Մաուրիցիո Սարին:
Նրա գործող պայմանագիրը «կապույնտներ»-ի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի ամառ: