«Ռոմա»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ազդրի վնասվածք էր ստացել:
Նշվում էր, որ 30-ամյա խաղացողը կբացակայաի 3 շաբաթ:
Il Messaggero-ն հաղորդում է, որ հայազգի ֆուտբոլիստը պետք է խաղադաշտ վերադառնա հավաքականների միջազգային ընդմիջումից հետո:
Հիշեցնենք, որ Մխիթարյանը չի մասնակցելու Եվրո-2020-ի ընտրական փուլի՝ Լիխտենշտեյնի և Ֆինլանդիայի հավաքականների դեմ խաղերին: