«Յուվենտուս»-ը Պոգբայի դիմաց 2 ֆուտբոլիստ կառաջարկի «Յունայթեդ»-ին

09 Հոկտեմբերի 2019 15:50
«Յուվենտուս»-ը Պոգբայի դիմաց 2 ֆուտբոլիստ կառաջարկի «Յունայթեդ»-ին

Թուրինի «Յուվենտուս»-ը հետաքրքրված է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբայի ծառայություններով, հաղորդում է Sky Italia-ն:

«Յուվենտուս»-ը Պոգբայի տեղափոխության դիմաց «Մանչեսթեր Յունայթեդ»-ին կառաջարկի թիմի կիսապաշտպան Էմրե Ջանին և հարձակվող Մարիո Մանջուկիչին:

Պոգբան «Յուվենտուս»-ում հանդես է եկել 2012-2016 թվականներին՝ ակումբի կազմում մասնակցելով 124 հանդիպման:

Ֆրանսիացի կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է նաև Մադրիդի «Ռեալ»-ը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: