Ցավում եմ «Միլան»-ի համար. Իբրահիմովիչ

09 Հոկտեմբերի 2019 14:44
Ցավում եմ «Միլան»-ի համար. Իբրահիմովիչ

Ամերիկյան «Լոս Անջելես Գելաքսի»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է իր նախկին ակումբի՝ «Միլան»-ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:

«Մեծ ցավ եմ ապրում «Միլան»-ի համար: Ես խաղացել եմ այդ թիմում և շատ լավ պահեր եմ անցկացրել այնտեղ:

«Միլան»-ը մեծագույն ակումբ է և պետք է միշտ հաղթանակներ տանի»,- ասել է Իբրահիմովիչը:

Հիշեցնենք, որ շվեդ հարձակվողը «Միլան»-ում հանդես է եկել 2010-2012 թվականներին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: