«Միլան»-ն առաջիկա ժամերին նոր գլխավոր մարզիչ կունենա

08 Հոկտեմբերի 2019 17:19
«Միլան»-ն առաջիկա ժամերին նոր գլխավոր մարզիչ կունենա

Իտալական «Միլան»-ի ղեկավարությունը վերջնական որոշում է կայացրել ակումբի գլխավոր մարզիչ Մարկո Ջամպաոլոյի վերաբերյալ, հայտնում է Sky Italia-ն:

Նշվում է, որ «Միլան»-ի գլխավոր մարզիչի պաշտոնը կստանձնի «Կիևո»-ի, «Բոլոնիա»-ի, «Լացիո»-ի և «Ֆիորենտինա»-ի նախկին գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին:

Իտալական մարզական պարբերականների հաղորդմամբ՝ «Միլան»-ը Մարկո Ջամպաոլոյի պաշտոնանկության մասին կհայտարարի առաջիկա ժամերի ընթացքում:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: