«Միլան»-ն ընտրություն է կատարել Սպալետիի և Պիոլիի միջև

08 Հոկտեմբերի 2019 13:01
«Միլան»-ն ընտրություն է կատարել Սպալետիի և Պիոլիի միջև

«Միլան»-ն, ամենայն հավանականությամբ գլխավոր մարզչի պաշտոնում կնշանակի «Ֆիորենտինա»-ի նախկին մարզիչ Ստեֆանո Պիոլիին:

Ինչպես հաղորդում է GianlucaDiMarzio.com-ը, «ռոսոներիներ»-ի ղեկավարությունը վստահ չէ, որ Լուչիանո Սպալետին կկարողանա լուծել «Ինտեր»-ի հետ ունեցած պայամնագրային խնդիրները մոտ ժամանակներում, այդ պատճառով էլ հրաժարվել է նրա թեկնածությունից:

Հիշեցնենք, որ միլանդյան ակումբում դժգոհ են թիմի ներկայի գլխավոր մարզիչ Մարկո Ջամպաոլոյի կատարած աշխատանքից:

Ա սերիայի մեկնարկային 7 տուրից հետո «Միլան»-ը զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: