Sky Sport Italia. «Միլան»-ը շուտով նոր գլխավոր մարզիչ կունենա

07 Հոկտեմբերի 2019 18:25
Sky Sport Italia. «Միլան»-ը շուտով նոր գլխավոր մարզիչ կունենա

«Ինտեր»-ի նախկին գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Միլան»-ում: 

Sky Sport Italia-ի լրագրող Ջիանլուկա դի Մարցիոյի հաղորդմամբ` 60-ամյա մասնագետը համաձայնել է գլխավորել իտալական ակումբը: 

Կողմերը համաձայնության են եկել երեքամյա պայմանագրի հարցում: 

Նշվում է, որ «ռոսոներիներ»-ի ղեկավարությունը բանակցություններ է վարում «Ինտեր»-ի հետ իտալացի մասնագետի հետ համաձայնագրի խզման պայմանների վերաբերյալ, որն ուժի մեջ է մինչև 2021 թվականը: 

«Միլան»-ը այժմ զբաղեցնում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականը: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: