Չեմ ցանկանում հեռանալ «Յուվենտուս»-ից. Դիբալա

07 Հոկտեմբերի 2019 16:32
Չեմ ցանկանում հեռանալ «Յուվենտուս»-ից. Դիբալա

Թուրինի «Յուվենտուս»-ի արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան խոսել է Իտալիայի առաջնության 7-րդ տուրում «Ինտեր»-ի նկատմամբ տարած հաղթանակի և թուրինյան ակումբում իր ապագայի մասին:

«Շատ ուրախ եմ, քանի որ լավ հանդիպում անցկացրեցինք և արժանի հաղթանակ տարանք: Պետք է աշխատենք էլ ավելի բարձր մակարդակի ֆուտբոլ ցուցադրել, որպեսզի մրցաշրջանի ավարտին ուրախանալու առիթներ ունենանք:

Նախորդ մրցաշրջանը լավագույնը չէր իմ կարիերայում, սակայն ես ուրախ եմ, որ մնացի «Յուվենտուս»-ում: Չեմ ցանկանում հեռանալ այս ակումբից»,- ասել է Դիբալան:

Հիշեցնենք, որ «Յուվենտուս»-ը 2:1 հաշվով հաղթեց «Ինտեր»-ին և բարձրացավ մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնական:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: