«Յուվենտուս»-ը չի սևեռվում առաջին հորիզոնականի վրա. Սարի

07 Հոկտեմբերի 2019 17:20
«Յուվենտուս»-ը չի սևեռվում առաջին հորիզոնականի վրա. Սարի

Իտալական «Յուվենտուս»-ի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին Իտալիայի առաջնության 7-րդ տուրի՝ «Ինտեր»-ի հետ հանդիպման ավարտից հետո գովասանքի խոսքեր է հնչեցրել իր ֆուտբոլիստների հասցեին:

«Շատ լավ հանդիպում անցկացրեցինք: Ակնհայտ է, որ մեր թիմի խաղում մեծ առաջընթաց կա: Այնուամենայնիվ, պետք է շարունակենք աշխատել և էլ ավելի կատարելագործվել:

«Յուվենտուս»-ը չի սևեռվում առաջին հորիզոնականի վրա: Մեզ համար կարևոր է գեղեցիկ և մրցունակ ֆուտբոլ ցուցադրելը»,- ասել է Սարին:

Հիշեցնենք, որ «Յուվենտուս»-ը հաղթել է «Ինտեր»-ին 2:1 հաշվով:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: