«Միլան»-ը 4 թեկնածու է ընտրել գլխավոր մարզիչի պաշտոնի համար

07 Հոկտեմբերի 2019 14:09
«Միլան»-ը 4 թեկնածու է ընտրել գլխավոր մարզիչի պաշտոնի համար

Իտալական «Միլան»-ի ղեկավարությունն, այնուամենայնիվ, որոշում է ընդունել պաշտոնանկ անել թիմի գլխավոր մարզիչ Մարկո Ջամպաոլոյին, հայտնում է Football Italia-ն:

Ջամպաոլոյի պաշտոնանկության հարցում «Միլան»-ում կան տարաձայնություններ, քանի որ ղեկավարների մի մասը ցանկանում է շարունակել աշխատանքը 52-ամյա մասնագետի հետ, սակայն «Միլան»-ի տնօրեն Զնոնիմիր Բոբանը որոշել է աշխատանքից ազատել Ջամպաոլոյին:

Ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնի համար «Միլան»-ն ընտրել է 4 թեկնածու՝ «Ֆիորենտինա»-ի նախկին գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլիին, «Ռոմա»-ի նախկին գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերիին, «Արսենալ»-ի նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին և «Ինտեր»-ի նախկին գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետիին:

Նշենք, որ Իտալիայի առաջնությունում «Միլան»-ը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 13-րդ տեղը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: