Ա Սերիա. «Ռոմա»-ն առանց Մխիթարյանի կրկին միավորներ կորցրեց (տեսանյութ)

06 Հոկտեմբերի 2019 19:12
Ա Սերիա. «Ռոմա»-ն առանց Մխիթարյանի կրկին միավորներ կորցրեց (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 7-րդ տուրում «Ռոմա»-ն սեփական հարկի տակ չկարողացավ հաղթել «Կալյարի»-ին:

26-րդ րոպեին հյուրերի կազմում 11-մետրանոցից հաշիվը բացել է Խուան Պեդրոն: 5 րոպե անց հաշիվը հավասարվեց. ինքնագոլի հեղինակ դարձավ Չուկա Չեպիտելին:

Հարկ է նշել, որ խաղավերջում «Ռոմա»-ն կարողացավ ևս մեկ գոլ խփել, սակայն մրցավարը ՎԱՌ համակարգով կրկնապատկերը դիտելուց հետո չեղարկեց այն:

Վնասվածքի պատճառով «գայլեր»-ի կազմում խաղին չմասնակցեց Հենրիխ Մխիթարյանը:

Այսպիսով, «Ռոմա»-ն 12 միավորով գտնվում է աղյուսակի 5-րդ հորիզոնականում:

«Ռոմա» - «Կալյարի»՝ 1:1


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: