«Յուվենթուս»-ի երկրպագուները ստորագրահավաք են սկսել Կոնտեի դեմ

05 Հոկտեմբերի 2019 22:21
«Յուվենթուս»-ի երկրպագուները ստորագրահավաք են սկսել Կոնտեի դեմ

«Յուվենթուս»-ի ավելի քան 15000 երկրպագու ստորագրել է այն բանի համար, որ մարզադաշտից հեռացվի Անտոնիո Կոնտեի աստղն ու փոխարենը նման պատվի արժանանա Կլաուդիո Մարկիզյոն:

Այսպիսի որոշում է կայացվել, քանի որ իտալացի մասնագետը ներկայում մարզում է «ծեր սինյորա»-ի հավերժական հակառակորդ «Ինտեր»-ին, ու երկրպագուները գտնում են, որ նա դավաճանել է իրենց:

Հիշեցնենք, որ Ա Սերիայի հերթական տուրում այս երկու թիմերի դիմակայությունն է:

Հանդիպման սկիբզը՝ վաղը՝ Երևանի ժամանակով 22:45-ին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: