«Ինտեր» - «Յուվենթուս» հանդիպումից առաջ տոմսերի վաճառքի՝ Ա Սերիայի ռեկորդ է գրանցվել

04 Հոկտեմբերի 2019 22:20
«Ինտեր» - «Յուվենթուս» հանդիպումից առաջ տոմսերի վաճառքի՝ Ա Սերիայի ռեկորդ է գրանցվել

Ա Սերիայի 7-րդ տուրի կենտրոնական խաղում հանդիելու են «Ինտեր»-ն ու «Յուվենթուս»-ը:

Ինչպես հաղորդում է Gazzetta dello Sport-ը, խաղից առաջ տոմսերի վաճառքից ստացված հասույթը կազմել է 6,5 մլն եվրո, որը Իտալիայի առաջնության նոր ռեկորդ է:

Ցուցադրման իրավունքը 40 հեռուստաընկերություն է գնել, ու այն հեռարձակվելու է ավելի քան 20 երկրներում:

Ա Սերիայի 6 տուրից հետո «ներաձուրիներ»-ը 100-տոկոսանոց արդյունքով գլխավորում են աղյուսակը, «Յուվենթուս»-ը 16 միավորով երկրորդն է:

Հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 6-ին՝ Երևանի ժամանակով 22:45-ին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: