«Յուվենթուս»-ը ցանկանում է հաղթել Չեմպիոնների լիգայում. Սարի

01 Հոկտեմբերի 2019 15:40
«Յուվենթուս»-ը ցանկանում է հաղթել Չեմպիոնների լիգայում. Սարի

Իտալիայի չեմպիոն «Յուվենթուս»-ի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի՝ Լևերկուզենի «Բայեր»-ի հետ հանդիպման մասին:

«Դժվար հանդիպում է սպասվում շատ դժվար մրցակցի հետ: «Բայեր»-ի ֆուտբոլիստները ֆիզիկապես շատ լավ են պատրաստված և հրաշալի դրիբլինգի են տիրապետում: 

«Յուվենթուս»-ը դեռ իր լավագույն մարզավիճակում չի գտնվում և դեռ շատ աշխատելու տեղ ունի: Մենք ցանկանում ենք հաղթել այս մրցաշարում և շատ լավ գիտակցում ենք, որ Չեմպիոնների լիգայում ամեն ինչ որոշում են մանրուքները»,- հայտարարել է Սարին:

Հիշեցնենք, որ «Յուվենթուս»-ը «Բայեր»-ի հետ կմրցի այսօր՝ Երևանի ժամանակով 23:00-ին: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: