Ռոնալդուն ակնարկել է կարիերան ավարտելու մտադրության մասին

01 Հոկտեմբերի 2019 14:01
Ռոնալդուն ակնարկել է կարիերան ավարտելու մտադրության մասին

Թուրինի «Յուվենթուս»-ի և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն չի բացառել, որ հաջորդ տարի կավարտի ֆուտբոլիստի կարիերան:

«Ես շատ եմ սիրում ֆուտբոլը: Սիրում եմ գոլեր խփել և ուրախացնել երկրպագուներին, սակայն վերջին 5 տարիներին իմ կյանքում բացի ֆուտբոլիստ կան այլ հետաքրքրություններ: Չեմ կարող ասել, թե ինչ կլինի հաջորդ տարի: 

Ես ցանկանում եմ միշտ լինել առաջինը: Երկրորդ կա երրորդ տեղն ինձ չի բավարարում»,- ասել է Ռոնալդուն:

Ավելի վաղ Ռոնալդուն հայտարարել էր, որ առաջիկա 5 տարիներին դեռևս չի պատրաստվում հրաժեշտ տալ ֆուտբոլին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: