Շևչենկոն մտադիր չէ վերադառնալ «Միլան»

30 Սեպտեմբերի 2019 19:28
Շևչենկոն մտադիր չէ վերադառնալ «Միլան»
Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչ Անդրեյ Շևչենկոն չի ցանկանում վերադառնալ «Միլան»: Այս մասին հայտնում է Gazzetta-ն: 
 
43-ամյա մասնագետը մտադիր է շարունակել աշխատել ազգային ընտրանու հետ և հանդես գալ Եվրո-2020-ում: 
 
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ուկրաինացի մարզիչը կարող է «Միլան»-ի գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինել Մարկո Ջամպաոլոյին: 
 
Շևան «ռոսոներիներ»-ի կազմում որպես ֆուտբոլիստ հանդես է եկել 1999-2006 և 2008-09 թվականներին: 

Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: