Մոուրինյոն նշել է, թե որ երկրում այլևս չի ցանկանա աշխատել

30 Սեպտեմբերի 2019 15:30
Մոուրինյոն նշել է, թե որ երկրում այլևս չի ցանկանա աշխատել

Իտալական «Ինտեր»-ի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նշել է, որ ցանկություն չունի վերադառնալ Իտալիա:

««Ինտեր»-ն իմ տունն է, իմ ընտանիքն է: Ակումբի նախագահն իմ ընկերն է, սակայն ես ապագա չունեմ Իտալիայում: 

Ընտանիքին հրաժեշտ տալը շատ դժվար էր, սակայն ես չէի կարող երրորդ անգամ մերժել «Ռեալ»-ին»,- ասել է Մոուրինյոն:

Հիշեցնենք, որ Ժոզե Մոուրինյոն «Ինտեր»-ի գլխավոր մարզիչի պաշտոնը զբաղեցրել է 2008-2010 թվականներին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: