Մխիթարյանի գնահատականը և վիճակագրությունը «Լեչե»-ի դեմ խաղում (լուսանկար)

29 Սեպտեմբերի 2019 19:33
Մխիթարյանի գնահատականը և վիճակագրությունը «Լեչե»-ի դեմ խաղում (լուսանկար)

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Ռոմա»-ն հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթել էր «Լեչե»-ին, իսկ Հենրիխ Մխիթարյանը դարձել էր գոլային փոխանցման հեղինակ:

Հանրահայտ Whoscored վիճակագրական պորտալը մեր ֆուտբոլիստի խաղը գնահատել է 7 բալով: Ամենաբարձր գնահատականը ստացել է հռոմեացիների դարպասապահ Պաու Լոպեսը:

Մեր ֆուտբոլիստը խաղին մասնակցել է մինչև 85-րդ րոպեն, քանի որ խաղավերջում վնասվածք ստացավ: Բացի գոլային փոխանցումից Մխիթարյանը 25-րդ րոպեին զգուշացվել է դեղին քարտով:

30-ամյա հայազգի կիսապաշտպանը 35 փոխանցում է կատարել 83% ճշգրտությամբ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: