Ա Սերիա. «Ռոմա»-ն դժվարությամբ հաղթեց, Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

29 Սեպտեմբերի 2019 18:59
Ա Սերիա. «Ռոմա»-ն դժվարությամբ հաղթեց, Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 6-րդ տուրում «Ռոմա»-ն հյուրընկալվելիս նվազագույն հաշվով պարտության մատնեց «Լեչե»-ին:

Միակ գոլը գրանցվեց 56-րդ րոպեին. Հենրիխ Մխիթարյանի աջ եզրից կատարած փոխանցումից հետո գլխի հարվածով մրցակցի դարպասը գրավեց Էդին Ջեկոն:

Հայաստանի հավաքականի ավագն ընդհանուր առմամբ ակտիվ խաղ անցկացրեց և նույնիսկ հնարավորություն ուներ գոլի հեղինակ դառնալու: Ցավոք, խաղավերջում մեր ֆուտբոլիստը կարծես թե վնասվածք ստացավ և փոխարինվեց:

Այսպիսով, «Ռոմա»-ն վաստակած 11 միավորով գտնվում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականում:

«Լեչե» - «Ռոմա»՝ 0:1


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: