«Ռոմա»-ն շնորհավորել է Տոտտիին ծննդյան կապակցությամբ (տեսանյութ)

27 Սեպտեմբերի 2019 13:16
«Ռոմա»-ն շնորհավորել է Տոտտիին ծննդյան կապակցությամբ (տեսանյութ)

 

«Ռոմա»-ն իր թվիթերյան պաշտոնական էջում շնորհավորել է թիմի «հավերժական» ավագ Ֆրանչեսկո Տոտտիին ծննդյան 43-ամյակի առթիվ:

«Ծնունդդ շնորհավոր, Հռոմի կայսր Ֆրանչեսկո Տոտտի»,-  գրել է «գայլեր»-ի մամուլի քարտուղարությունը:

Հիշեցնենք, որ Տոտտին հռոմեական ակումբի կազմում մեկ անգամ դարձել է Ա Սերիայի հաղթող, 2 անգամ նվաճել է երկրի գավաթը, մեկ անգամ էլ՝ Սուպերգավաթը: 

Իտալացին իր ամբողջ պրոֆեսիանալ կարիերան անցկացրել է «Ռոմա»-ում:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: