Ա Սերիա. «Ռոմա» - «Ատալանտա»՝ 0:2. «գայլեր»-ը մրցաշրջանի առաջին պարտությունը կրեցին. Մխիթարյանը մասնակցեց խաղին (տեսանյութ)

25 Սեպտեմբերի 2019 22:53
Ա Սերիա. «Ռոմա» - «Ատալանտա»՝ 0:2. «գայլեր»-ը մրցաշրջանի առաջին պարտությունը կրեցին. Մխիթարյանը մասնակցեց խաղին (տեսանյութ)

Իտալական Ա Սերիայի 5-րդ տուրում «Ռոմա»-ն սեփական հարկի տակ 0:2 հաշվով պարտություն կրեց «Ատալանտա»-ից:

71-րդ րոպեին հյուրերի կազմում հաշիվը բացեց Դուվան Սապան: Խաղավերջում իր թիմի առավելությունը կրկնապատկեց Մարտեն դե Ռոնը:

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը 65-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ, սակայն չկարողացավ արդյունավետ գործողությամբ աչքի ընկնել:

Այսպիսով, «գայլեր»-ն առաջին պարտությունը կրեցին այս մրցաշրջանում և ունեցած 8 միավորով գտնվում է 5-րդ հորիզոնականում:

«Ռոմա» - «Ատալանտա»՝ 0:2


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: