«Ռոմա»-ն վերջին րոպեին հաղթանակ կորզեց «Բոլոնյա»-ից (տեսանյութ)

22 Սեպտեմբերի 2019 18:56
«Ռոմա»-ն վերջին րոպեին հաղթանակ կորզեց «Բոլոնյա»-ից (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 4-րդ տուրում «Ռոմա»-ն հյուրընկալվել էր «Բոլոնյա»-ին: 

Առաջին խաղակեսում թիմերը չկարողացան հասնել հաջողության: Երկրորդ խաղակեսի մեկնարկում «Ռոմա»-ի պաշտպան Ալեքսանդր Կոլարովը բացեց խաղի հաշիվը, սակայն 5 րոպե անց «Բոլոնյա»-ն խփեց պատասխան գնդակը: 

Հանդիպման ավելացված ժամանակի վերջին րոպեին բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոյի խփած գոլը հաղթանակ պարգևեց «Ռոմա»-ին:

Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ էր դուրս եկել «Ռոմա»-ի կազմում և փոխարինվեց խաղի 87-րդ րոպեին:

Իտալիայի առաջնություն, 4-րդ տուր

«Բոլոնյա» - «Ռոմա»՝ 1:2

Սանսոնե (54', 11մ.) -Կոլարով (49'), Ջեկո (90+4')


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: