Հիանալի հարաբերություններ ունեմ Կոնտեի հետ. Լուկակու

22 Սեպտեմբերի 2019 12:44
Հիանալի հարաբերություններ ունեմ Կոնտեի հետ. Լուկակու

«Ինտեր»-ի հարձակվող Ռոմելու Լուկակուն մեկնաբանել է միլանյան դերբին, որն ավարտվել էր իր թիմի հաղթանակով:

«Հիանալի հարաբերություններ ունեմ Կոնտեի հետ: Նա այն մարզիչն է, ով իրոք օգնում է ինձ: 26 տարեկանում այսպիսի մարզչի հետ աշխատելը կարիերայի աճ է խոստանում: Ուրախ եմ «Ինտեր»-ի մի մասնիկը լինելու համար: Այս հանդիպումը շատ կարևոր էր ու լավ է, որ կարողացանք 3 միավոր վաստակել»,- բելգիացու խոսքերը փոխանցում է DAZN-ը:

«Ներաձուրիներ»-ը 2 անպատասխան գնդակ էին խփել «ռոսոներիներ»-ի դարպասն ու միանձնյա գլխավորում են Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: