Մաքդոնալդսի աշխատակիցն, ով ժամանակին անվճար սնունդ էր տրամադրել Ռոնալդուին, արձագանքել է նրա խոսքերին

20 Սեպտեմբերի 2019 10:07
Մաքդոնալդսի աշխատակիցն, ով ժամանակին անվճար սնունդ էր տրամադրել Ռոնալդուին, արձագանքել է նրա խոսքերին

Ավելի վաղ «Յուվենթուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատմել էր, որ «Սպորտինգ»-ի ֆուտբոլային ակադեմիայում սովորելու տարիներին սնվել է Մաքդոնալդսի անվճար բուրգերներով:

Պորտուգալացու խոսքերին արձագանքել է 3 աշխատակիցներից մեկը. նրա անունը Պաուլա Լեկա է, ամուսնացած է և ունի 2 երեխա:

«Ամեն օր նրանք հայտնվում էին մեր ռեստորանի մոտ, ու եթե բուրգերներ մնացած էին լինում, մենեջերը թույլատրում էր դրանք տալ երեխաներին: Նրանցից մեկը Կրիշտիանու Ռոնալդուն էր:

Մինչև հիմա այդ ժամանակները ժպիտով եմ հիշում. Այդ ամենի մասին պատմել եմ տղայիս, սակայն նա չէր հավատում ինձ, քանի որ չէր կարող պատկերացնել, որ ժամանակին իր մայրը  սնունդ է տրամադրել Ռոնալդուին:

Ամուսինս նույնպես գիտեր. երբեմն ուշ երեկոյան նա գալիս էր, որպեսզի ինձ տուն տանի ու տեսնում էր այդ երեխաններին:

Եթե Կրիշտիանուն ընթրիքի հրավիրի, անպայման կգնամ: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրան ու ընթրիքի սեղանի շուրջ հիշել այդ օրերի մասին»,- Լեկայի խոսքերը փոխանցում է The Sun-ը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: