Իգուաինը «Յուվենթուս»-ի մարզման ժամանակ հարվածել է մարզչին (տեսանյութ)

17 Սեպտեմբերի 2019 21:25
Իգուաինը «Յուվենթուս»-ի մարզման ժամանակ հարվածել է մարզչին (տեսանյութ)

«Յուվենթուս»-ը շարունակում է նախապատրաստվել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Ատլետիկո»-ի դեմ առաջիկա հանդիպմանը:

«Ծեր սինյորա»-ի հերթական մարզումներից մեկի ժամանակ արտառոց դեպք է գրանցվել: Արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինը չկարողանալով կասեցնել գնդակը զայրացել և հարվածել մարզչական շտաբի անդամներից մեկի ծնկին ու նաև տեղադրված վահանակներին: Իգուաինին փորձել է հանգստացնել թիմի ավագ Լեոնարդո Բոնուչին:

Հիշեցնենք, որ «Ատլետիկո»-«Յուվենթուս» խաղը կկայանա սեպտեմբերի 18-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: