Մի օր անպայման կամուսնանամ նրա հետ. դա իմ մայրիկի երազանքն է. Ռոնալդու

16 Սեպտեմբերի 2019 22:02
Մի օր անպայման կամուսնանամ նրա հետ. դա իմ մայրիկի երազանքն է. Ռոնալդու

«Յուվենթուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոստովանել է, որ մոտ ժամանակներս պլանավորում է ամուսնանալ իր ընկերուհու Ջորջինա Ռոդրիգեսի հետ:

«Ջորջինան ինձ շատ է օգնում: Ես սիրում եմ նրան: Մի օր մենք անպայման կամուսնանանք: Դա իմ մայրիկի երազանքն է:

Ջորջինան իմ ընկերն է և մենք հաճախ ենք միմյանց բացում մեր սրտերը»,- պորտուգալացու խոսքերն է մեջբերում Mirror-ը:

Հիշեցնենք, որ Ռոնալդուն և Ջորջինան ընկերություն են անում 2016 թվականից սկսած: 2017 թվականին զույգն աղջիկ էր ունեցել վերջինիս անվանակոչելով Ալան Մարտին: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: