Մխիթարյանը՝ «Ռոմա» - «Սասուոլո» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ (լուսանկար)

16 Սեպտեմբերի 2019 19:02
Մխիթարյանը՝ «Ռոմա» - «Սասուոլո» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ (լուսանկար)

«Ռոմա»-ն Իտալիայի առաջնության հերթական տուրում հաղթեց «Սասուոլո»-ին (4:2): 

Այդ խաղում գոլի հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: 

«Գայլեր»-ի մամուլի ծառայությունը հայտնում է, որ երկրպագուների շրջանում անցկացված քվեարկության արդյունքում 30-ամյա խաղացողը ճանաչվել է այդ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: 

Հիշեցնենք, որ Մխիթարյանը անցած տրանսֆերային պատուհանի ժամանակ «Արսենալ»-ից վարձակալությամբ տեղափոխվեց «Ռոմա»:  


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: