Հայտնի է՝ երբ է լինելու Մաուրիցիո Սարիի պաշտոնական նորամուտը «Յուվենթուս»-ի ղեկին

13 Սեպտեմբերի 2019 10:49
Հայտնի է՝ երբ է լինելու Մաուրիցիո Սարիի պաշտոնական նորամուտը «Յուվենթուս»-ի ղեկին

Մաուրիցիո Սարին պաշտոնական խաղերում կմեկնարկի «Յուվենթուս»-ի ղեկին Ա Սերիայի 3-րդ տուրի՝ «Ֆիորենտինա»-ի հետ հանդիպման ժամանակ, տեղեկացնում է Gazzetta dello Sport-ը:

Հիշեցնենք, որ իտալացի մասնագետը «ծեր սինյորա»-ն ղեկավարել էր մինչմրցաշրջանային պատրաստության ժամանակ, սակայն հիվանդացել էր թոքաբորբով, ու նրան ժամանակավորապես փոխարինել էր Ջովանի Մարտուսկյելոն:

Վերջինիս գլխավորությամբ թուրինյան ակումբը 2 հաղթանակ էր տոնել:

«Ֆիորենտինա» - «Յուվենթուս» հանդիպումը կայանալու է սեպտեմբերի 14-ին՝ Երևանի ժամանակով 17:00-ին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: