Նոր համարս վերցրել եմ աղջկաս պատվին. այն ինձ հաջողություն է բերում. Իգուաին

12 Սեպտեմբերի 2019 22:20
Նոր համարս վերցրել եմ աղջկաս պատվին. այն ինձ հաջողություն է բերում. Իգուաին

«Յուվենթուս»-ի հարձակվող Գոնսալո Իգուաինը վերջնականապես որոշել է մնալ Թուրինում:

««Չելսի»-ից վերադառնալուց հետո իմ միակ նպատակը Թուրինում մնալն էր: Խոստովանում եմ, վերադարձից հետո ոչ մեկ ինձ երաշխիքներ չի տվել:

Մնում էր միայն աշխատել ու ապացուցել, որ կարող եմ խաղալ այս թիմում: Դա ինձ հաջողվեց, ու ուրախ եմ, որ կրկին հանդես եմ գալիս «Յուվե»-ում:

9 համարի փոխարեն 21-ը վերցնելը նույնպես իմ ընտրությունն էր. նոր համարս վերցրեցի, քանի որ այդ օրը ծնվել է աղջիկս: Այն ինձ հաջողություն է բերում»,- արգենտինացու խոսքերը փոխանցում է Sky Sport Italia-ն:

31-ամյա ռմբարկուն Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում 2 հանդիպում է անցկացրել ու խփել 1 գոլ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: