Կոնտեն Ա Սերիայի՝ ամենաբարձր վարձատրվող մարզիչն է

11 Սեպտեմբերի 2019 16:24
Կոնտեն Ա Սերիայի՝ ամենաբարձր վարձատրվող մարզիչն է

La Gazzetta dello Sport-ը հրապարակել է Իտալիայի Ա Սերիայի մարզիչների աշխատավարձերի չափերը, համաձայն որի «Ինտեր»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն տարեկան 11 մլն. եվրո աշխատավարձով գլխավորում է ցուցակը: Նրան հաջորդում են Կարլո Անչելոտին («Նապոլի», 5.5 մլն.) և Մաուրիցիո Սարին («Յուվենթուս», 5 մլն.):

Նշված 3 մարզիչները միասին ընդամենը 1,95 մլն. եվրո են պակաս վատակում մնացած 17-ից:

«Ռոմա»-ի մարզիչ Պաուլու Ֆոնսեկան վաստակում է տարեկան 3 մլն. եվրո: Ամենաքիչ աշխատավարձը ստանում է «Ուդինեզե»-ի մարզիչ Իգոր Տուդորը՝ 0.5 մլն. եվրո:

Հիշեցնենք, որ պարբերականը հրապարակել էր նաև Ա Սերիայի ֆուտբոլիստների աշխատավարձերի ցուցակը, որում կար նաև Հենրիխ Մխիթարյանի անունը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: