«Յուվենթուս»-ի վինգեր Ֆեդերիկո Բերնարդեսկին կարող է փոխել ակումբային գրանցումը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Ինչպես հաղորդում է Calciomercato-ն, 25-ամյա ֆուտբոլիստն ամեն ինչ անում է թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիի վստահությանն արժանանալու համար, սակայն նրա՝ ընդամենը 4-րդ ընտրությունն է:
Տաղանդավոր իտալացին մեկնարկային կազմի համար մրցակցությունում պարտվում է Դուգլաս Կոստային, Գոնսալո Իգուաինին ու Կրիշտիանու Ռոնալդուին:
Սերիա Ա-ի ընթացիկ մրցաշրջանում Բերնարդեսկին մեկ հանդիպում է անցկացրել: