«Յուվենթուս»-ում որոշում են կայացրել Իգուաինի ապագայի վերաբերյալ

10 Սեպտեմբերի 2019 19:06
«Յուվենթուս»-ում որոշում են կայացրել Իգուաինի ապագայի վերաբերյալ

«Յուվենթուս»-ի հարձակվող Գոնսալո Իգուաինը կշարունակի ելույթները թուրինյան գրանդում: Այս մասին հաղորդում է La Gazzetta dello Sport-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ «ծեր սինյորա»-ի ղեկավարությունը մտափոխվել է և ընթացիկ մրցաշրջանում արգենտինացուն կպահի որպես հիմնական թիմի ֆուտբոլիստ:

Միևնույն ժամանակ նշվում է, որ 2020 թվականին իտալական գրանդը կփորձի առավելագույնս օգուտ ստանալ Իգուաինի տրանսֆերի վաճառքից:

Հավելենք, որ «Յուվե»-ն 2016 թվականին Իգուաինի տրանսֆերը «Նապոլի»-ից գնել էր 90 մլն եվրոյի դիմաց:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: