Շկրինյարը կմնա «Ինտեր»-ում

09 Սեպտեմբերի 2019 23:52
Շկրինյարը կմնա «Ինտեր»-ում

Պաշտպան Միլան Շկրինյարը մինչև այս մրցաշրջանի ավարտը կմնա «Ինտեր»-ում: Այս մասին հայտնում է Tuttosport-ը:  

Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է եղել «Մանչեսթեր Սիթի»-ն: 
 
Սակայն տրանսֆերն արգելափակել է «ներաձուրիներ»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն, ով իմացել է «քաղաքայիններ»-ի հետաքրքրության մասին: 
 
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Սիթի»-ն ձմռանը կփորձի պայմանագիր կնքել Շկրինյարի հետ: 

Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: